FOGGER Ծովային Հոտով

Ապրանքի կոդ: 57413748377

10000 դրամ

Քարտի առկայության դեպքում Դուք կուտակում եք 500 դրամ



Ապրանքի նկարագիր

Կողմնակի հոտեր չեզոքացնող միջոց։Օգտագործվում է ինչպես մեքենաների սրահներում, այնպես էլ օֆիսային և բնակելի տարածքներում։Ձևավորում է չոր մառախուղի մասնիկներ, որոնք նեթափանցում են ամենաանհասանելի հատվածները և չեզոքացնում են հոտերը։Արդյունավետ չեզոքացնում է օդի, գործվածքների, տեքստիլի,կաշվի և կոշտ մակերևույթների վրայից ծխախոտի,ծխի,բորբոսի,քրտինքի, փչացած սննդի և կենդանիների տհաճ հոտերը։

Մշակված մակերեսին հաղորդում է հաճելի բույր, որը պահպանվում է 7-20 օր։

Նախազգուշացում։Օգտագործել միայն մասնագիտացված սարքի միջոցով։Մշակումը խորհուրդ է տրվում իրականացնել +12 ջերմաստիճանից ոչ ցածր պայմաններում։

Բաղադրություն։>30% ածխաջրածին,<5% հոտի չեզոքացուցիչ, բուրավետիչ։

Օգտագործման կարգը։1․Հեռացրեք տհաճ հոտի աղբյուրը։ 2․Սպասեք մինչև մշակված մակերեսները կչորանան։3․Հեռացրեք ռետինե գորգիկները։4․Հեղուկը լցնել սարքավորման մեջ մեկ մեքենայի համար 40-80մլ,իսկ տարածքների համար 2-4մլ 1ք․ մետրի համար, կախված տարածքից և հոտի ինտենսիվությունից։5․Մշակումը կատարել ներքևից վերև։6․Մշակումից հետո մեքենան փակ պահել 20-30 րոպե, իսկ փակ տարածքը 30-50 րոպե։